Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հաղթանակը նվիրվեց Շառլ Ազնավուրին

Հաղթանակը նվիրվեց Շառլ Ազնավուրին
03.02.2014 | 13:26

Ցյուրիխի գերմրցաշարում ելույթ ունեցող Լևոն Արոնյանը 4-րդ տուրում առավելության է հասել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրային:

4-րդ տուրում գերմրցաշարի պատվավոր հյուրն է եղել Շառլ Ազնավուրը, որ ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում: Ազնավուրը հանդիպել է Արոնյանին և մինչ 4-րդ տուրի մեկնարկը զրուցել է նրա հետ: Նակամուրային հաղթելուց հետո Արոնյանը Twitter-ի իր էջում գրել է. «Այսօրվա հաղթանակը նվիրում եմ մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այնքան սիրալիր գտնվեց, և ինձ այցելեց այստեղ՝ Ցյուրիխում»:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ